Արագ, հեշտ և համեղ մեղրով տորթի բաղադրատոմս. ընդամենը 30 րոպե և այն կարող եք համտեսել





Արագ, հեշտ և համեղ մեղրով տորթի բաղադրատոմս. ընդամենը 30 րոպե և այն կարող եք համտեսել

Բաղադրիչներ

  • Մեղր `80 գ
  • Ձու — 3 հատ
  • Շաքար — 100 գ
  • Կարագ — 100 գ
  • Սոդա — 1 թ գդալ
  • Ալյուր — 190-200 գր


Կրեմի համար:

  • Թթվասեր 25% — 500 գ
  • Շաքարի փոշի — 100 գ
  • Խտացրած կաթ- 3 ճ գդալ՝ ըստ ցանկության


Պատրաստման եղանակը

Որևէ տարայի մեջ լցնում ենք մեղրը, ավելացնում ենք սոդան և խառնում մարման կրակի վրա մինչև կարամելի գույն ստանալը:

Անջատում ենք կրակը ավելացնում ենք կարագը խառնում ենք և թողնում ենք հանգստանա: Հարում ենք ձուն շաքարի հետ ավելացնում ենք մեղրով զանգվածը և լավ խառնում:
Լցնում ենք ալլյուրը և պատրաստում խմոր: Բաժանում ենք երկու հավասար մասերի:
Թխում ենք շերտերը 180 աստիճան ջեռոցում մոտ 5-9 րոպե:Կտրում ենք եզրերը, ցանկության դեպքում կարող եք երեք կամ չորս մասերի բաժանել:



Քսում ենք կրեմը և տորթի վրա շաղ ենք տալիս փշրանքները:

Կարող եք վայելել անմահական համը:

Բարի ախորժակ

ԴԻՏԵԼ