Ստեղծվել է «Ռոբերտ Քոչարյանի աջակիցների դաշինք»․ անցկացվել է 1-ին հանդիպումը (լուսանկարներ, տեսանյութ)





ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին աջակցող մի շարք անհատներ, կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ միավորվել են և կազմել «Նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների դաշինքը»:

Դաշինքի ստեղծման նպատակը աջակցությունն է ապօրինի կալանքի տակ գտնվող ՀՀ երկրորդ նախագահին։
Առաջին հավաքի ժամանակ ելույթով հանդես եկան դաշինքի անդամները, ներկայացրեցին դաշինքին միանալու դրդապատճառները և հայտնեցին իրենց պատրաստակամությունը՝ անել ամեն ինչ արդարության վերականգնման և ՀՀ երկրորդ նախագահին կալանքից ազատ արձակման համար:



Դաշինքի ստեղծման հավաքին հրավիրված էր նաև ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, որը ողջույնի և շնորհակալության խոսք ասաց ներկաներին:



 



 

http://newspress.am/?p=95903&l=am/stexcvel+e+robert+qocharyani+ajakicneri+dashinq+anckacvel+e+1-in+handipumy+lusankarner+tesanyut+

ԴԻՏԵԼ