«Ես մարդկայնnրեն hասկանում եմ տիկին Բելլш Քnչարյանին․․․ Բայց․․․ Բայց ո՞վ պետք է հաuկանա այն մարդnւ ընտшնիքին , ում պшպլավnկի մnտ uպանեցին , այնուhետև մաhացավ կինը՝ վշտից

Loading...

Ֆեյսբուքյան օգտատեր Արտյուշ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Բելլա Քոչարյանի հայտարարության կապակցությամբ: Նա մասնավորապե գրել է. «Ես մարդկայնորեն հասկանում եմ տիկին Բելլա Քոչարյանին։

Ոչ մի կնոջ հաճելի չէ, երբ ամուսինը ճաղերի հետևում է։ Այն էլ ինչպիսի ամուսին․ ով կարող էր առավոտյան Փարիզում նախաճաշել, երեկոյան Աֆրիկայում որս անել, հաջորդ օրը վերադառնալ Երևան։

Loading...

Իսկ հիմա 6 քմ տարածքում քայլում է ամբողջ օրը։ Բայց․․․ Բայց ո՞վ պետք է հասկանա այն մարդու ընտանիքին ու հարազատներին, ում պապլավոկի մոտ սպանեցին ստորաբար ու նենգաբար, այնուհետև նաև կինը մահացավ՝ անհաղթահարելի վշտից անբուժելի հիվանդություն ձեռք բերելու պատճառով։

Իրենց ո՞վ պետք է հասկանա ու ապրումակցի։ Միգուցե Քոչարյանի ազատությունը պահանջող դաշինք ստեղծողնե՞րը։

Ուզում եք դաշինք ստեղծեք, ուզում եք կոնգլոմերատ կամ սինդիկատ՝ սրա պատասխանը ոչ մեկդ չեք կարողանալու տալ երբեք․․․․»:

Աղբյուրը՝https://mer-info.ru

Loading...