Մուտքը մեծահասակների համար է. Տիգրան Մնացականյանի 19-ամյա սիրուհին անկողնային գրավիչ լուսանկար է հրապարակել


Երկրորդական, ավելին՝ երրորդական դերերում ներկայացող դերասան Տիգրան Մնացականյանը երբեք իր դերերի համար չի հայտնվել մամուլի առաջին էջերում. միշտ քննարկվել են նրա ամուսնություններն ու ամուսնալուծությունները: Այսօր կարդում եմ հետևյալ հոդվածը, որ Տիգրանն ամուսնացել է իրենից 21 տարի փոքր աղջկա՝ 19-ամյա Մարիամ Հովհաննիսյանի հետ: Հիմա կասեք՝ դե, սերը տարիք չի հարցնում, սակայն ամեն ինչ՝ հերթով:

Քառասունամյա Տիգրանի ֆեյսբուքյան էջը նայելիս տպավորություն է ստեղծվում, որ նա անչափահաս երիտասարդ է, ով առաջին անգամ է սիրահարվել և արդյունքում, գլուխը կորցրած, լուսանկարներ է հրապարակում: Նրանց կյանքն է, ինչ ուզում են, թող անեն, բայց Տիգրանը երևի մտածում է՝ այնքան ցանկալի տղամարդ է, որ կարող է այդ տարիքում էլ երիտասարդ կին ունենալ այն պարագայում, որ նրա երկրորդ երեխան ընդամենը մեկ տարեկան է:

Սա էլ Մարիամի անկողնային սելֆին.