Մի քանի րոպե առաջ հայտնի դարձավ, որ Մանվել Գրիգորյանին…….նման բան դուք չէիք սպասում..


«Նաիրի» ԲԿ–ից քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելուց հետո ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը եղել է մեր ուշադրության ներքո։ Այս մասին այսօր՝ հունիսի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Մեր աշխատակիցներն անընդհատ կապի մեջ են եղել փաստաբանի հետ։ Այս գիշեր Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է քաղաքացիական բուժհաստատություն՝ պայմանավորված առողջական վիճակով և այժմ հրաժարվում է բուժօգնությունից, հրաժարվում է դեղամիջոցներ ընդունել։

Ես արդարադատության նախարարին ուղղված նամակով հարցեր եմ առաջադրել՝ արդյոք ՔԿՀ–ի պայմաններում կա՞ն հնարավորություններ Մանվել Գրիգորյանին ցուցաբերելու անհրաժեշտ բուժօգնությունը, եթե կան, որոնք են դրանք, եթե չկան, քննարկել պատշաճ բուժօգնության հարցը, Մանվել Գրիգորյանին զննել է նաեւ իր նախընտրած բժիշկը, նրա եզրակացության հետ կապված նույնպես հարցեր ենք առաջադրել»,–նշեց նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մանվել Գրիգորյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց։