Քիչ առաջ, ողբերգական դեպք. սարսափելի տեսարան, ճոպանների միջոցով ջրամբարից դուրս են բերել բոլորիս կողմից սիրված ու հարգված…


Այսօր՝ հունիսի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել քաղաքացիների կողմից, որ Կարենիս գյուղի վարչական տարածքում գտնվող Գյումուշ ՀԷԿ-ի ջրամբարում դի կա և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Չարենցավանի թիվ 47 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ ջոկատի հրամանատար Հայկ Ասատրյանի գլխավորությամբ:

Քանի որ անհրաժեշտ է եղեկ հատուկ փրկարարների օգնությունը, ժամանել են ԱԻՆ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի պետ Հայկ Նաղդակյանն ու նշված կենտրոնի թիվ 15 փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանի գլխավորությամբ:

Փրկարարները հատուկ ճոպանների միջոցով իջել են ջրամբար և արհեստական նավակով մոտեցել դիակին ու այն դուրս բերել: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիով խումբը՝ բաժնի պետ Արմեն Իսրայելյանի գլխավորությամբ:

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Բաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դատաբժիշկը տեղում զննելով դին, ոստիկաններին և քննիչներին հայտնեց, որ դիակի վրա, ըստ նախնական տեղեկությունների, բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Չարենցավան քաղաքի բնակիչ, 51-ամյա Ավետիս Յանբեկյանն էր, ով երեկվանից ոստիկանության Չարենցավանի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում էր:

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները ասում էին. «Մահացածը Չարենցավաում հարգված ու սիրված անձնավորություն էր, մասնագիտությամբ երաժիշտ ու անգամ իր տարիքին հարգանքով էր վերաբերվում թե՛ իրենից ավագների, թե՛ երիտասարդների նկատմամբ: Մեծ ցավ ու ափսոսանք ենք ապրում, որ այսպիսի անհեթեթ մահ ունեցավ նա»:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: