Տnւնը, որը կիuված է երկnւ մաuի, չի կարnղ դիմшնալ փոթnրիկներին. hանճարեղ մտքեր Աբրաhամ Լինքnլնից, որ բոլnրը պիտի կшրդան

Loading...

Բոլորն են ունակ դիմանալ ճակատագրի հարվածներին, բայց եթե ուզում եք իրոք փորձել մարդուն, տվեք նրան իշխանություն:

Իմ համար կարևոր չէ, թե ինչ են խոսում իմ թիկունքում, քանի դեռ սուտ են խոսում:

Գայլն ու ոչխարը տարբեր կերպ են հասկանում «ազատություն» բառը: Դրանում է տարակարծության էությունը, որն իշխում է մարդկային հասարակության մեջ:

Եթե ես ութ ժամ ունենայի ծառը կտրելու համար՝ դրանցից վեցը կծախսեի կացինը սրելու վրա:Ես մտածում եմ, որ եթե Աստված մարդուն ստեղծել է առաքելությամբ միայն ուտել և չաշխատել, նա չէր տա ձեռքեր, այլ կտար միայն բերան: Իսկ եթե նա ստեղծել է այլ դաս, որը պետք է ստրուկի պես միայն աշխատի և չուտի, նա չէր տա բերան, այլ կտար միայն ձեռքեր:

Loading...

Տունը, որը կիսված է երկու մասի, չի կարող դիմանալ փոթորիկներին: Ես գտնում եմ որ նույն կերպ չի կարող դիմանալ երկրի իշխանությունը, որը կիսով չափ բաղկացած է ստրուկներից և կիսով չափ ել ազատ մարդկանցից:

Եթե դու բռնել ես փղին ետևի ոտքերից, իսկ նա էլ փորձում է փախչել՝ ավելի լավ է բաց թողնել նրան:

Գրքերը պետք են, որպեսզի հիշեցնեն մարդուն, որ իր օրիգինալ մտքերը այդքան էլ նոր չեն:Մենք չենք օգնի մարդկանց, անելով նրանց փոխարեն այն, ինչ նրանք ինքնուրույն կարող էին անել:

Միշտ հիմնվեք այն մտքի վրա, որ հաջողության հասնելու ձեր սեփական որոշումը ամեն ինչից շատ ավելի կարևոր է:

Բնավորությունը նման է ծառի, իսկ համբավը դրա ստվերին: Մենք հոգ ենք տանում ստվերի մասին, իսկ իրականում պետք է մտածել ծառի մասին:

Կարելի է անընդհատ հիմարեցնել որոշ մարդկանց, կարելի է որոշ ժամանակ հիմարեցնել բոլորին, բայց չի կարելի անընդհատ հիմարի տեղ դնել բոլորին:

Տակտի զգացողությունը՝ ունակությունն է նկարագրել ուրիշներին այնպիսին, ինչպիսին նրանք տեսնում են իրենց:

Ոչ մեկ չի հիանա այն մարդով, ով սայթաքել է: Բայց արժանի է հիացմունքի նա, ում հաջողվել է կրկին ոտքի կանգնել:

Մարդկանց մեծ մասը երջանիկ են այնքանով, որքանով որոշել են երջանիկ լինել:

Ով էլ լինես՝ եղի՛ր ավելի լավը:

Ես դանդաղ եմ գնում առաջ, փոխարենը ես ետ չեմ շարժվում:

Loading...