Գնում եմ հայրենիքիս առաջ պարտքս կատարելու. Արամ MP3-ն զորակոչվելու է բանակ

Loading...

Երգիչ, հաղորդավար եւ շոումեն Արամ MP3-ն առաջիկայում զորակոչվելու է ՀՀ զինված ուժեր՝ զինվորական ծառայության: AraratNews.am-ի հետ զրույցում երգիչը հաստատել է տեղեկությունը, նշել, որ ունի բժշկական կրթություն եւ օրենքով սահմանված կարգով մեկնում է զինված ուժեր, որպես բժիշկ:

Loading...

Արամ MP3-ն ունի սպայի՝ լեյտենանտի կոչում: «Ես համարվում եմ պահեստազորի բժիշկ, մինչեւ 35 տարեկան պետք է գնամ եւ ծառայեմ: Գնում եմ հայրենիքիս առաջ պարտքս կատարելու»,- ասել է երգիչը:

Արամ MP3-ն հայտնել է, որ դեռ տեղյակ չէ, թե որ զորամաս է մեկնելու: Երգիչը նաեւ նշել է, որ կհասցնի զբաղվել իր մասնագիտական աշխատանքով:

Նյութի աղբյուրը` Yelaket.am

Loading...