Կանայք ուղղակի պաշտում են այս դիետան. սրա շնորհիվ ճարպերը պարզապես հալչում են աչքի առաջ


Եվ՛ կանաչ, և՛ սև թեյը ստանում են նույն թեյի թփի տերեվներից, սակայն տարբեր ձևերով: Կանաչ թեյը նախապես մշակվում է 170-180 °C գոլորշիով, որից հետո թթվեցումը շարունակվում է ոչ ավել քան երկու օր: Թթվեցման պրոցեսին հաջորդում է տաքացման պրոցեսը կամ ընդհանրապես չի իրականացվում: Թեյը թթվեցվում է 3-12 % — ով:

Բազմաթիվ Ասիական կանաչ թեյի տեսակներ ունեն նկատելի տարբերություններ, պայմանավորված աճման պայմաններից, տերեվների հավաքման և մշակման եղանակից:

Կանաչ թեյը հարուստ է մի շարք վիտամիններով` B, C, P, PP, K և այլն: C վիտամինը կանաչ թեյի մեջ ավելի շատ է, քան նարնջի հյութի մեջ: Կանաչ թեյը հարուստ է նաև կալիումով, յոդով, ցինկով և ֆտորով, և այս բոլոր հանքանյութերը դրական ազդեցություն ունեն սրտանոթային համակարգի վրա, նաև լավացնում են վահանագեղձի աշխատանքը և ամրացնում ատամները:

Կանաչ թեյը հարուստ է հակաօքսիդանտ նյութերով, որոնք կանխում են ուռուցքների աճը և ալերգիկ երևույթները: Ի դեպ կանաչ թեյի մեջ հակաօքսիդանտ նյութերը ավելի շատ են քան սև թեյի մեջ:

Դիտարկումները և ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կանաչ թեյը կարող են նվազեցնել սիրտ-անոթային հիվանդությունների, ատամների կարիեսի, երիկամների քարերի և քաղցկեղի, առաջացման վտանգը:

Վերջին տասնամյակների ընթացքում կանաչ թեյը ենթարկվել է բազմաթիվ գիտական և բժշկական հետազոտությունների: Պաշտոնական զեկույցում, որը հրապարակվել է Ամերիկյան սրտաբանական ասոցիացիայի կողմից, ասվում է, որ 5-ամյա հետազոտության արդյունքում, որին մասնակցել են 1900 հիվանդներ, պարզվել է, որ օրը երկու բաժակ կանաչ թեյ ըմպելը ինֆարկտի առաջացման հավանականությունը նվազեցնում է 44% -ով:

Այժմ ներկայացնենք դիետա կանաչ թեյով, որը երկու ամիս պահելուց հետո կարելի է անցնել արդեն սովորական սննդակարգի: Սակայն, եթե չեք ցանկանում, որպեսզի կիլոգրամները վերադառնան նույն արագությամբ, որով դուք նրանցից ազատվել եք, պետք է օրեկան 1 լիտր ճապոնական թեյ խմել: Սա օգնում է ընթացքում ևս ազատվել ավելորդ կիլոգրամներից, մինչև ձեզ համար հարմար քաշը կստաբիլանա:

Դիետա – մենյու երկու շաբաթվա համար

1-ին և 14-րդ օրեր

Նախաճաշ` (200 մլ) — մեկ բաժակ ճապոնական կանաչ թեյ և 100 գրամ յուղազատված կաթնաշոռ:

Ճաշ` 2 պինդ եփած ձու, 250 գրամ գոլորշիով եփած կաղամբ և մեկ բաժակ տոմատի հյութ:

Ընթրիք` 250 գրամ ձկան ֆիլե` պատրաստված գոլորշու վրա թարմ կանաչիով, ուտել ցանկացած թարմ բանջարեղենային սալաթի հետ (վարունգ, բողկ, գազար, սակայն` ոչ լոլիկ):

2-րդ և 13-րդ օրեր

Նախաճաշ` (200 մլ) – մեկ բաժակ ճապոնական կանաչ թեյ, մի քանի կտոր պինդ տեսակի պանիր չորահացով կամ աղի թխվածքլաբլիթով:

Ճաշ` 250 գրամ եփած ձուկ, թարմ կաղամբով և բուսական յուղով սալաթ, (200 մլ) – մեկ բաժակ ճապոնական կանաչ թեյ:

Ընթրիք`2 պինդ եփած ձու, 250 գրամ եփած տավարի միս, վարունգով կամ թարմ կաղամբով և բուսական յուղով սալաթ, (200 մլ) – մեկ բաժակ ճապոնական կանաչ թեյ:

3-րդ և 12-րդ օրեր

Նախաճաշ` (200 մլ) – մեկ բաժակ ճապոնական կանաչ թեյ, 2-3 դիետիկ հացի կտոր, կամ աղի թխվածքլաբլիթ:

Ճաշ` մեծ սմբուկ, եփած կամ տապակած, կարելի է այն փոխարինել նաև նույն կերպ պատրաստված բազուկով կամ ծաղկակաղամբով, մեկ բաժակ ճապոնական կանաչ թեյ և միջին չափսերի երկու խնձոր:

Ընթրիք` 2 պինդ եփած ձու, 250 գրամ եփած անյուղ տավարի միս, կանաչ կամ թարմ բանջարեղենով սալաթ, մեկ բաժակ ճապոնական կանաչ թեյ:

4-րդ և 11-րդ օրեր

Նախաճաշ` մեկ բաժակ ճապոնական կանաչ թեյ, 100 գրամ յուղազատված կաթնաշոռ:

Ճաշ` թերխաշ ձու, երեք գազարից բուսական յուղով սալաթ, վրան ավելացրած մեկ դեսերտի գդալ (15 գրամ) քերած անյուղ տեսակի պանիր, մեկ բաժակ ճապոնական կանաչ թեյ:

Ընթրիք` մրգային սալաթ (խնձոր, ցիտրուսային մրգեր` նախապես մաքրելով այն կեղևից), մեկ բաժակ ճապոնական կանաչ թեյ:

5-րդ և 10-րդ օրեր

Նախաճաշ` մեկ բաժակ ճապոնական կանաչ թեյ և երկու տոստ` ջեմի բարակ շերտով:

Ճաշ` մեծ եփած ձուկ, մեկ բաժակ տոմատի հյութ:

Ընթրիք` բանջարեղենի սալաթ կտրատած պինդ տեսակի պանրի կտորներով, մեկ բաժակ կանաչ թեյ:

6-րդ և 9-րդ օրեր

Նախաճաշ` մեկ բաժակ կանաչ թեյ, 2-3 դիետիկ հացի կտոր, կամ աղի թխվածքլաբլիթ:

Ճաշ` կես եփած հավ, նախընտրելի է սպիտակ միսը, սալաթ թարմ կաղամբով, բուսական յուղով համեմված, մեկ բաժակ կանաչ թեյ:

Ընթրիք` 2 պինդ եփած ձու, սալաթ քերած թարմ գազարով համեմված բուսական յուղով, մեկ բաժակ կանաչ թեյ:

7-րդ և 8-րդ օրեր

Նախաճաշ` մեկ բաժակ կանաչ թեյ, մի քանի կտոր անյուղ տեսակի պանիր, դիետիկ հացի կտոր, չորահաց կամ աղի թխվածքլաբլիթ:

Ճաշ`250 գրամ եփած անյուղ տավարի միս, կանաչ կամ թարմ բանջարեղենով սալաթ, մեկ բաժակ կանաչ թեյ կամ միրգ:

Ընթրիք` կարող եք ընտրել ցանկացած ընթրիք մենյուից` բացի երրորդ օրվա ընթրիքից:

Օրվա ընթացքում պետք է խմել մեկ լիտր կանաչ թեյ, ծարավը հագեցնել հանքային ջրով և բացի նշված սննդակարից այլ բան չուտել: Լոլիկը, խաղողը, բանանը պետք է սննդակարգից ընդհանրապես հանել:

Այժմ ծանոթանանք կանաչ թեյի ճիշտ թրմելու ձևի հետ

Կանաչ թեյը կարող է կորցնել իր բոլոր օգտակար հատկությունները դրա սխալ պահպանման կամ թուրմելու պատճառով. Թեյի տերևների վրա չի կարելի եռացած ջուր լցնել, այն պետք է նախապես մի փոքր պահել: 100 միլիլիտր ջրի համար մեկ թեյի գդալ տերևները բավական է: Վրան տաք ջուր լցնելը թույլ է տալիս տերևներին բացվել, ճապոնացիները դա կրկնում են մի քանի անգամ: Թեյը պետք է թուրմել ոչ ավելի երկար, քան նշված է տուփի վրա, այլապես այն կկորցնի իր համը: